Վերաքննիչը բեկանել է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ որոշումը. պաշտպան


Վերաքննիչը բեկանել է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ  որոշումը. պաշտպան
Դեկտեմբեր 13 12:57 2018

Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել է «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը:

Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

Պաշտպանը նշեց, որ դատարանի որոշումը դեռ չի ստացել և մանրամասներ չի կարող հայտնել:

«Երեկ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը»: