Մենք ստացել ենք համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են․ Փաշինյան


Մենք ստացել ենք համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են․ Փաշինյան
Դեկտեմբեր 13 12:25 2018

 

Կառավարության  այսօրվա հերթականն նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին «Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է ու ուրախ եմ արձանագրել, որ ընտրուոթյունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։



Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իրենք առնվազն որոշ բան հասցրել են անել, և դա էլ հենց ՀՀ քաղաքացիներին հիմք է տվել վստահության մանդատ տալ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ուղենշել անելիքները։



«Ներդրուների խրախուսում: Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքություն կա ու դա առաջիկայում շարունակելու է աճել։ Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրութւնը հրավիրել այդ հարցի վրա ու իմ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները ներդրողների համար ու հույս ունեմ, որ ազդակ չեմ ստանա, որ ներդրումային նախագծերի առաջ խոչընդոտներ են հարուցվում», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։


Փաշինյանի համոզմամբ՝  բոլոր պոտենցիալ ներդրողների համար պետք է ստեղծել բարենպաստ միջավայր ու պայմաններ։