Գյուղապետը սպառնացել է իրեն, որպեսզի սանիկը հրաժարվի ավագանու անդամ լինելուց, հակառակ դեպքում նրա որդու գերեզմանը կքանդի


Գյուղապետը սպառնացել է իրեն, որպեսզի սանիկը հրաժարվի ավագանու անդամ լինելուց, հակառակ դեպքում նրա որդու գերեզմանը կքանդի
Դեկտեմբեր 13 12:19 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։

Ջրառատ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Մարինե Առաքելյանը դիմել է Վաղարշապատի ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա հունիսին համագյուղացի՝ 37-ամյա Սամվել Գալստյանը իր աշխատասենյակում իրեն ասել է, որ իր սանիկին՝ Հովհաննես Խաչատրյանին զգուշացնի, որպեսզի սանիկը հրաժարվի ավագանու անդամ լինելուց, հակառակ դեպքում սպառնացել է, որ կքանդի վերջինիս որդու գերեզմանը, իսկ իր և որոշ աշխատակիցների երեխաների համար էլ վատ կլինի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումատու Մ. Առաքելյանն աշխատում է նույն գյուղի գյուղապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար, իսկ Ս. Գալստյանը նույն գյուղի գյուղապետն է։



loading...