11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը «Տարվա մարդ» է ճանաչվել


11 մարդու կյանք փրկած հայ հրշեջը «Տարվա մարդ» է ճանաչվել
Դեկտեմբեր 13 11:43 2018

Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզի Կոնակովո շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի ղեկավար Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար հաղթել է «Տարվա մարդ-2018» դաշնային մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում: Այս մասին գրում է  konakovograd.ru-ն: 

«Չկա ավելի ազնիվ գործ, քան կարիքի մեջ գտնվողին օգնելը: Ես հպարտանում եմ նրանով, որ կարողացել եմ ղեկավարներիս սպասելիքներն արդարացնել: Միայնակ ոչինչ չես կարող անել, պետք է թիմ ունենաս, անձնակազմ, որտեղ փոխադարձ վստահություն կա»,- ասել է Մինասյանը: