Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար


Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար
Դեկտեմբեր 13 11:29 2018

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Լևոն Մնացականյանը: 

Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»: 

Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց.«Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»: 

 

Հիշեցնենք, որ  երեկ լուրեր տարածվեցին, թե  աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։