Մեկնարկել է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննությունը


Մեկնարկել է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննությունը
Դեկտեմբեր 13 11:13 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում  մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննարկման հարցը։

Քննությունն ընթանում է դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ։Մինչ Դատարան մտնելը Արմեն Գևորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե ընդունո՞ւմ  է իր մեղքը, նա ասաց․ «Մեղադրանքին ծանոթ եմ և հասկանալի է, որ չեմ ընդունում։ Պարզաբանումներն իմ  փաստաբանները կներկայացնեն նիստից հետո»։ 

Արմեն Գևորգյանին մեղադրանք  է առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։
 
Բացի այդ, ՀՔԾ-ն Գևորգյանին մեղադրում է այլ շատ ծանր հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։