Վճարված գումարների վերադարձման դիմելու ուղին


Վճարված գումարների վերադարձման դիմելու ուղին
Դեկտեմբեր 13 11:02 2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել այն մասին, թե ովքեր կարող են ամսեկան վճարված 1000 դրամները հետ պահանջել.

Հիմնադրամից վճարված գումարների կամ դրանց մի մասի վերադարձման համար կարող եք դիմել.

Եթե Դուք մեկից ավելի հիմքով վճարել եք դրոշմանիշային վճար

(նախորդ տարում 12000 դրամից ավել վճարված գումարը)

Եթե Դուք ժամկետային պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողի ծնող կամ ամուսին եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

Եթե Դուք զոհված (մահացած) զինծառայողի ծնող, ամուսին կամ զավակ եք

(նախորդ տարվա ընթացքում վճարված ամբողջ գումարը)

Դիմումը և փաստաթղթերը Հիմնադրամ պետք է ներկայացվեն սկսած հունվար ամսից մինչև փետրվարի 28-ը:

Եթե Դուք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր կամ նոտար կարող եք դիմումը և փաստաթղթերը ներկայացնել մինչև ապրիլի 30-ը: 

Դիմումները և փաստաթղթերը պատշաճ կերպ ներկայացնելու պարագայում տասնհինգօրյա ժամկետում Ձեր նշած բանկային հաշվին կփոխանցվի պահանջված դրոշմանիշային վճարը:

Մանրամասները՝ այստեղ:

 



loading...