«Ժողովուրդ». Շիրակի մարզում վթարված ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ, քանի որ շատ վնասված են


«Ժողովուրդ». Շիրակի մարզում վթարված ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ, քանի որ շատ վնասված են
Դեկտեմբեր 13 10:34 2018

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ: 

Ինչպես հայտնի է, աղետի հետևանքով զոհվել էին երկու օդաչուները՝ Արմեն Բաբայանն ու Մովսես Մանուկյանը: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 10-րդ կայազորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի հատկանիշներով՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կա­նոնները խախտելու համար: Եվ ահա դեպքի վայրից հայտնաբերված սև արկղը հիմա ուղարկվելու է ՌԴ: Պատճառն ինքնաթիռի սև արկղի վնասվածության աստիճանն է: 

Հայ փորձագետները տեղում չեն կարողա­ցել սև արկղի պարունակությունը՝ այնտեղ եղած ձայնագրությունները, վերծանել, ուստի նման որոշում է կա­յացվել: Հիմա ՌԴ-ում հայ և ռուս փորձագետները համատեղ այն զննության կենթարկեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  



loading...