4 մեքենա բախվել են իրար, 4 հոգի հոսպիտալացվել են․ խոշոր վթար Երեւանում


4 մեքենա բախվել են իրար, 4 հոգի հոսպիտալացվել են․ խոշոր վթար Երեւանում
Դեկտեմբեր 13 00:55 2018

Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։  Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 22:30-ին, էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen, Mercedes ML, Nissan Maxima, Mini Cooper մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են էրեբունի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գազոնում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: