Հեղափոխությունը հասավ Արցախ․ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից


Հեղափոխությունը հասավ Արցախ․ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանն ազատվել է աշխատանքից
Դեկտեմբեր 12 23:33 2018

Hraparak.am-ը գրում է․ Հենց նոր տեղեկացանք, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։ Խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։

Ակնհայտ է, որ իշխանափոխությունը հասավ Արցախ։ Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այս օրերին Մոսկվայում է։

Շարունակությունը՝ այստեղ



loading...