Վաչագան Ղազարյանի կալանքը երկարացնելու հարցի քննությունն ավարտվեց


Վաչագան Ղազարյանի կալանքը երկարացնելու հարցի քննությունն ավարտվեց
Դեկտեմբեր 12 22:37 2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության  դատարանը, դատավոր Ռոբերտ Պոպոյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ` Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին  News.am-ի հետ զրույցում  ասաց Ղազարյանի պաշտպան  Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ դատավորը իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժել է և շարունակել գործի քննությունը, որի ընթացքում քննվել է Հատուկ քննչական ծառայության  միջնորդությունը՝ Ղազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու վերաբերյալ: Ըստ Հարությունյանի՝ իր կողմից ևս մեկ անգամ գրավ կիրառելու միջնորդություն է ներկայացվել․ որպես գրավի չափ նշել են երկու կամ երեք միլիոն դրամը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում