Փաշինյանն արձակուրդ է ուղարկել վիճակագրական կոմիտեի նախագահին


Փաշինյանն արձակուրդ է ուղարկել վիճակագրական կոմիտեի նախագահին
Դեկտեմբեր 12 22:25 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին արձակուրդ տրամադրելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2018 թվականի դեկեմբերի 28-ից մինչև 2019 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

2. Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ - վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը»,-ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ: