Մարդիկ շտապում են ԲՀԿ-ի հետ կապված քաղաքական գնահատականներ տալու հարցում.Վ. Էնֆիաջյան


Մարդիկ շտապում են ԲՀԿ-ի հետ կապված քաղաքական գնահատականներ տալու հարցում.Վ. Էնֆիաջյան
Դեկտեմբեր 12 21:47 2018

ԱԺ արտահերթ ընտրությունններից հետո խորհրդարան անցած ուժերը հասարակության կողմից չեն ընկալվում որպես ընդդիմություն: Թերևս դրա պատճառն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հեղափոխության շրջանում սատարել են Նիկոլ Փաշինյանին:

Ընդդիմության կասկածի հետ կապված մասնավորապես շեշտվում է ԲՀԿ-ի անունը:

ArmDay.am-ը այս մասին զրուցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ, ով նշեց, որ նման կարծիք ունեցողները շտապում են:

«Ես ցավում եմ, որ նոր իրականությունում կան այնպիսի մարդիկ, որ իրենց քաղաքագիտության փորձագետ են համարում և անբովանդակ վերլուծություններ են անում՝ հաշվի չառնելով , որ նոր Հայաստանում նոր իրողություններում նոր որակներով ԱԺ արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել: Դեռևս խմբակցությունների ամբողջական կազմերը չեն հրապարակվել և նիստ տեղի չի ունեցել, սակայն որակումներ են տալիս, թե որ քաղաքական ուժն ինչպիսի հավակնություններ է ունենալու, իչպես է իրեն դրսևորելու»,-ասաց նա:

Վահե Էնֆիաջյանն ավելի խորքային անդրադարձ չկատարեց այս հարցին, ասելով, որ նման մտքեր արտահայտող մարդիկ իրենցից շատ բան չեն ներկայացնում: