«Սասնա ծռեր» կուսակցությունը շատ լուրջ արդյունք գրանցեց Աժ ընտրություններում. Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)


«Սասնա ծռեր» կուսակցությունը  շատ լուրջ արդյունք գրանցեց Աժ ընտրություններում. Ստեփան  Գրիգորյան (տեսանյութ)
Դեկտեմբեր 12 14:10 2018

Պառլամենտական համակարգը պահանջում է, որ վարչապետը ունենա մեծամասնություն: Դա զարմանալի չէ նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում, քանի որ նա, իսկապես, հեղինակություն ունի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով  «Սասնա ծռեր» կուսակցության  հավքած ձայների քանակին,քաղաքագետն ասաց, որ ինքը գոհ է այդ ցուցանիշից:

«Իմ համագործակցությունը  «Սասնա ծռեր» կուսակցության հետ շատ կարևոր եմ համարում և շարունակական: Ինքս էլ առաջադրված էի այս կուսակցության կողմից: Համարում եմ, որ շատ  լուրջ արդյունք ստացան  «Սասնա ծռեր»-ը, քանի որ մեկ ամվա պատմություն ունեցող կուսակցության համար, 23.000 ձայնը լուրջ ցուցանիշ է:

Քաղաքագետը նշեց, որ  անբնական է, որ Աժ-ում չկա ընդդիմություն կամ այլ բևեռ: