ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հավաքած ձայներն ինձ զարմացրին.քաղաքագետ (տեսանյութ)


ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հավաքած ձայներն ինձ զարմացրին.քաղաքագետ  (տեսանյութ)
Դեկտեմբեր 12 14:00 2018

Ես  չեմ համարում,որ  այս տարի Աժ արտահերթ ընտրություններին քիչ թվով մարդիկ են մասնակցել: Դա ֆորմալ պակաս մասնակցություն էր, իսկ ռեալ մասնակցել են այնքան, որքան նախորդ տարիներին: Այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Նախկին իշխանությունները մանիպուլիացիաների միջոցով ցուցակներնը ուռճացրել են: մոտ 350.000 մարդ ցուցակում ավելորդ են եղել: Ուստի, չեմ կարծում, որ այս տարի ընտրություններին մասնակցած մարդկանց թիվըքիչ է եղել»,-ասաց նա;

ArmDay.am-ի այն հարցին, թե սպասելի էր, որ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն չեն անցնի Խորհրդարան,քաղաքագետը պատասխանեց.

«ՀՅԴ-ի հավաքած ձայներն ինձ զարմացրին, քանի որ ես ավելի քիչ է սպասում, որի հիմքը քաղաքապետի ընտրություններին նրանց հավաքած ցածր ցուցանիշն էր: Այժմ կրկնակի են հավաքել: Մի գուցե մոբիլիզացրին ուժերը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, պիտի ասեմ, որ վերջին  պահին սպասում էի, որ կանցնեն Խորհրդարան, քանի որ նրանք շատ լուրջ քաղաքականություն ընտրեցին՝ սև ու սպիտակի, և ինչ-որ չափով իշխանությունները  գնացին այդ պայքարին, որը ավտոմատ ավելացնում էր ձայները հանրապետականների մոտ: Ես պնդում եմ, որ ռեյտինգային ընտրակարգի վերացման դեպքում ՀՀԿ-ն կլիներ Խորհրդարանում»: