Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը


Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը
Դեկտեմբեր 12 11:48 2018

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ  Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով` որպես գրավ առաջարկվել էր 5 մլն դրամից սկսած:

«Այսօր ժամը 16:00-ին դատարանը քննելու է կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը»,- ասաց Ղազարյանի պաշտպանը:

Վաչագան Ղազարյանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվել էրապա նրանկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 միլիարդ դրամ գրավը

 Այնուհետև Վճռաբեկ դատարանը բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ևուժի մեջ թողել Ղազարյանին կալանավորելու որոշումը:

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության անդամԱզգային անվտանգության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալիպաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբազատ էր արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց:

Հունիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էրներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանՎաչագան Ղազարյանինկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հունիսի 28-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել էև Ղազարյանըկալանավորվել էր:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՎաչագանՂազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդմասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համարորնա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրածհայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասինհայտարարագրման ենթակա տվյալներըինչպես նաև ապօրինի հարստացել է:

Կարեն Խաչատրյան