Հրազդանում 31-ամյա տղամարդու գտել են կախված


Հրազդանում 31-ամյա տղամարդու գտել են կախված
Դեկտեմբեր 12 10:14 2018

Դեկտեմբերի 11-ին` ժամը 23:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Կ. Մ.-ի (ծնված 1987թ.) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։