«Փաստ». Ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Քուվեյթում ՀՀ դեսպանը


«Փաստ». Ի՞նչ միջոցներ է հայտարարագրել Քուվեյթում ՀՀ դեսպանը
Դեկտեմբեր 12 08:28 2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաեւ առանձնատուն: Անշարժ գույք հայտարարագրված չէ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարմեն Բաղդասարյանը հայտարարագրել է նաեւ 7400 ՀՀ դրամ բաժնեմաս:

Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 500000 ՀՀ դրամ եւ 40000 ԱՄՆ դոլար: 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 25 000 ԱՄՆ դոլար եւ 5 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները  ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 4 712 679 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Սարմեն Բաղդասարյանը Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել 2018թ. սեպտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում