Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 43–ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. Opel-ի վարորդը հիվանդանցում մահացել է


Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 43–ամյա վարորդը Opel-ով մխրճվել է ЗИЛ-ի մեջ. Opel-ի վարորդը հիվանդանցում մահացել է
Դեկտեմբեր 11 23:11 2018

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 43-ամյա Արմեն Հակոբյանը իր վարած Opel մակնիշի 35 XD 282 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 28.5 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, մխրճվել է իր առջևով ընթացող, Գավառ քաղաքի բնակիչ, 40-ամյա Սիմոն Բլդեյանի վարած ЗИЛ մակնիշի 07 ՏԼ 804 համարանիշի ավտոմեքենայի հետնամասի մեջ, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնումէ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարոդ Ա. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Մինչ քննիչի ժամանումը, դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, սակայն, երբ հիվանդանոցից ահազանգը ստացվեց, որ վիրավորը մահացել է, դեպքի վայր ժամանեցին քննիչները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Չարենցավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր էր ժամանել Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը: 



loading...