Եթե լանչի եք դուրս գալու, ապա մենք ձեզ խնդրում ենք համատեղել համեղ սնունդն ու բարի գործը. Աննա Հակոբյան


Եթե լանչի եք դուրս գալու, ապա մենք ձեզ խնդրում ենք համատեղել համեղ սնունդն ու բարի գործը. Աննա Հակոբյան
Դեկտեմբեր 11 15:05 2018

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե լանչի եք դուրս գալու, ապա մենք ձեզ խնդրում ենք համատեղել համեղ սնունդն ու բարի գործը: Խնդրում ենք այցելել Voskevaz Wine Time եւ պատվիրել «Սիթի օֆ սմայլ» աղցան: Այն արժե 1800 դրամ եւ այդ գումարն ամբողջությամբ փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ֆոնդին`  City of Smile Charitable Foundation /Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամին: Այսպիսով` խնդրում ենք լավ հիշել «Սիթի օֆ սմայլ» աղցանի անունը եւ Voskevaz Wine Time-ում հայտնվելիս ամեն անգամ պատվիրել սույն ախորժելի, գունագեղ եւ «հրաշագործ» աղցանը»: