Արգավանդ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը հոսպիտալացվել է


Արգավանդ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը հոսպիտալացվել է
Դեկտեմբեր 11 00:15 2018

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 20:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Արգավանդ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 157 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ա., ծնված 1977 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել բաժանարար արգելապատնեշի վրա:

Փրկարարները Ս. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Ս. Ա.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



loading...