Եվգենի Պետրոսյանն Օլգա Բուզովայի հետ «ինտրիգային» լուսանկարներ է հրապարակել


Եվգենի Պետրոսյանն Օլգա Բուզովայի հետ «ինտրիգային» լուսանկարներ է հրապարակել
Դեկտեմբեր 10 23:00 2018

Հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր ինստագրամյան Էջումհամատեղ լուսանկարներ է հրապարակել ռուսական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից մեկի՝ երգչուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ:

Հայտնի է, որ լուսանկարներն արվել են ամանորյա հաղորդումներից մեկի նկարահանման տաղավարում:

 

Պետրոսյանը լուսանկարներին կից գրել է.«Հոգնել եմ բամբասանքներից: Հրապարակում եմ ամեն ինչ այնպես, ինչպես որ կա: Մանրամասները՝ Նոր տարվա գիշերը»:

Հատկանշական է, որ հումորիստի կատակը նրա հետևորդներից շատերին դուր չի եկել:

Ոմանք նկատել են, որ Պետրոսյանին ավելի համեստ «կողակից» կսազեր: Բացի այդ, նրանք Բուզովայի հասցեին վիրավորանքներ են գրել:

Հիշեցնենք, որ վերջերս Պետրոսյանն ավելի քան 30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է հումորիստ Ելենա Ստեպանենկոյից: Զույգի բաժանության պատճառը հայտնի չէ:

Image may contain: one or more people, people standing and outdoor

Картинки по запросу петросян бузова



loading...