Ազատ և արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար. ՀՀ նախագահն ասել է ԵՄ դիտորդներին


Ազատ և արդար ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն երկրի ապագայի ու առաջընթացի համար. ՀՀ նախագահն ասել է ԵՄ դիտորդներին
Դեկտեմբեր 8 12:59 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Հեիդի Հաուտալայի գլխավորությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները խոսել են Հայաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների մասին, դրանք առավել արդյունավետ ու գործնական դարձնելու համար կարևորել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 
հնարավորինս արագ վավերացումը։

Ընդգծելով ազատ և արդար ընտրությունների վճռորոշ նշանակությունը երկրի ապագայի ու առաջընթացի համար՝ նախագահ Սարգսյանը կարևորել է խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթների և մշակույթի ձևավորումը, երկրում ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների, ամուր քաղաքացիական հասարակության կայացումը



loading...