Հայաստանն ամենաբարգավաճող երկրների վարկանշային ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 88-րդ տեղում. Legatum Institute


Հայաստանն ամենաբարգավաճող երկրների վարկանշային ցանկում բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 88-րդ տեղում. Legatum Institute
Դեկտեմբեր 8 07:50 2018

Legatum Institue միջազգային վերլուծական կենտրոնի կազմած Legatum Prosperity Index կոչվող «ամենաբարգավաճող երկրների» վարկանշային ցանկում Հայաստանն անցած տարվա համեմատ բարելավել է դիրքերը 3 հորիզոնականով՝ հայտնվելով 88-րդ տեղում: Վարկանշային աղյուսակի հեղինակները երկրները համեմատում են տնտեսության զարգացման, գործարար միջավայրի մակարդակի, պետական կառավարման արդյունավետության, կրթության, առողջապահության, անվտանգության և անձնական ազատության, ինչպես նաև սոցիալական կապիտալի և էկոլոգիական միջավայրի զարգացման չափանիշներով: Յուրաքանչյուր չափանիշի համար տրվում է առանձին միավոր և տեղ, որից հետո հաշվարկվում է միջին միավորը: Այս տարվա վարկանշային աղյուսակում Վրաստանը հայտնվել է 80-րդ, Թուրքիան՝ 93-րդ, Ադրբեջանը՝ 99-րդ, Իրանը՝ 108-րդ, իսկ Ռուսաստանը՝ 96-րդ տեղում: Աղյուսակը գլխավորում է Նորվեգիան, նրան հաջորդում են Նոր Զելանդիան և Ֆինլանդիան: