Հայ երգչուհին Գերմանիայում հաղթանակած ծածանել է հայկական դրոշը


Հայ երգչուհին Գերմանիայում  հաղթանակած ծածանել է հայկական դրոշը
Դեկտեմբեր 7 22:31 2018

Նոյեմբերի 22-26-ը Գերմանիայում տեղի  է ունեցել «Euro Pop Contest Berliner Perle -2018»  միջազգային երգի մրցույթ, որին մասնակցել է նաև Հայաստանը:

Հայաստանը  ներկայացնող Անահիտ Հակոբյանը մրցությում գրավել է առաջին տեղը:

«Մրցույթին մասնակցել են մոտ 30 երկրից 100 մասնակից:

Այն կայացել է 3 տարիքային խմբում. մինչև 11, 12-16 և 18-ից բարձր տարիքային խմբերում:

18-ից բարձր տարիքային խմբում հայ երգչուհի Անահիտ Հակոբյանն  արժանացել է «Առաջին մրցանակի »»,-ասաց 

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) նախագահ Արման Ղուկասյանը:

Անահիտ Հակոբյանն առաջին փուլում երգել է Վարդուհի Վարդանյանի «Հայաստան» երգը, որը , որպես կանոն, մրցույթներում հայ մասնակիցներին միշտ հաղթանակ է բերում:«Համաշխարհային հիթ » անվանակարգում երգել է Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը:

Այն հարցին, թե ինչ է տվել այս մրցույթը, երգչուհին պատասխանեց.

«Գալահամերգի ժամանակ մրցանակից բացի նաև հրավեր ստացա մասնակցելու երկու միջազգային մրցույթի Իտալիայում և Մակեդոնիայում» Ձեռք բերեցի նոր ընկերներ, հաստատեցի նոր ծանոթություններ»:

Նշենք, որ փետրվար ամսին  Լոնդոնում Անհաիտ Հակոբյանը  կմասնակցի միջազգայի մրցույթի,որին նույնպես ներկայացնում է WAPA-ն:

Armday.am-ի հետ զրույցում Անահիտ Հակոբյանը նշեց, որ ներքին վստահություն է ունեցել, որ կհաղթի այս մրցույթում, թեև ուժեղ մրցակիցներ է ունեցել:

« Ես ունեի հաղթողի թեկնածուներ, սակայն ինքս է լավ էի ներկայացել մրցութային օրերին»,-մեր թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Անահիտ Հակոբյանը:

Հիշեցնենք,որ WAPA-ն հիմնադրվել է 2014 թվականին: 92 երկրում ունի շուրջ 40.000 անդամ և ամեն երկրում ունի իր ներկայացուցիչները:  

Ստորև ներկայացնում ենք երգչուհու անցած երաժշտական ուղին:

Անահիտ Հակոբյանը  սկսել է երգել մանկուց, սակայն պրոֆեսիոնալ վոկալով զբաղվել է 8 տարեկանից: Նա  հաճախել է  Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի ժովովրդական երգեցողության բաժին:

Մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոնների և գրավել պատվավոր հորիզոնականներ:

Հեռուստանախագծերից մասնակցել է «Աստղիկ 2» (եզրափակիչ փուլ), «X Factor 3»  (եզրափակչ փուլ) «Հայաստանի ձայնը» (եզրափակչ փուլ) նախագծերին:



loading...