ՃՏՊ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում. կա տուժած


ՃՏՊ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում. կա տուժած
Դեկտեմբեր 6 23:27 2018

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18։48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Հ. Կ., ծնված 1976 թ.) և «Mitsubishi Pajero» մակնիշի (վարորդը՝ Հ. Բ., ծնված 1993 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Ապարանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել տարածքի լվացման աշխատանքներ:



loading...