Այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանը ներկայացնող անձը պարզապես բոբիկ էր. Արմեն Աշոտյան

Այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանը ներկայացնող անձը պարզապես բոբիկ էր. Արմեն Աշոտյան
Դեկտեմբեր 6 23:15 2018

Արտաքին քաղաքականությունից, Հայաստանի և Արցախի անվտանգությունից գոնե մի քիչ հասկացող և իմացող մարդը ցավով արձանագրում է, որ այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանը ներկայացնող անձը պարզապես բոբիկ էր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արմեն Աշոտյանը։

«Մի բան է «լավ տղու» հռետորաբանությամբ հեռվից հեռու հաթաթա տալ, մեկ այլ բան՝ արժանապատիվ ներկայացնել, պայքարել և հասնել արդյունքի երկրիդ շահերը պաշտպանելու գործում:

Եթե Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունը որոշվեր պետական քարոզչամեքենայի կողմից արտադրված պատահական, բեմադրված կամ էքստրավագանտ լուսանկարներով, Հայաստանը իշախանափոխությունից հետո լուծած պիտի լիներ իր բոլոր արտաքին խնդիրները:

Սակայն ցավոք, իրական աշխարհը ոչ «Հայկական ժամանակ» է կարդում, ոչ էլ «Ազատություն» ռադիոկայանի եթերով է դատում երկրի այսօրվա վիճակի մասին:

Եվ այս աղետը «Իմ քայլը» դաշինքում համատարած է: Համոզվելու համար 23.00-ին Հանրայինի եթերում դիտեք արտաքին քաղաքականության, Արցախի և անվտանգության մասին այսօրվա բանավեճը»,- գրել է Աշոտյանը:

loading...