Ով է եղել Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինվորը (լուսանկարներ)


Ով է եղել Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինվորը (լուսանկարներ)
Դեկտեմբեր 6 17:52 2018

Սիսիանում ձնահյուսի տակ մնացած  պայմանագրային զինծառայողին, որոնողական աշխատանքների արդյունքում գտել են մահացած:

Հայկ Սամվելի Քարամյանը 23 տարեկան էր. ծնվել է 1995 թվականի մայիսի 14-ին՝ Սիսիանում:

Վերջինս պայմանագրային զինծառայող էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ` երեկոյան 18:00-ի սահմաններում, Սիսիանի մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել: Նրանցից 4-ին հաջողվել է գտնել ողջ-առողջ: