Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողը մահացել է


Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողը մահացել է
Դեկտեմբեր 6 16:49 2018

Սիսիանում դեկտեմբերի 5-ին ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից մեկին գտել են մահացած: Այս մասին  ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Ցավոք, զինծառայողին մահացած են գտել»,- ասաց Ալթունյանը:

Նա հավելեց, որ մահացածը պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանն է:

Ավելի վաղ ձնահյուսի տակ մնացած չորս պայմանագրային զինծառայողներից երեքին հաջողվել էր գտնել, մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են: 

Հայտնաբերված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: