ԱՄՆ նախապես էր պլանավորել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից» դուրս գալը. Պուտին (տեսանյութ)


ԱՄՆ նախապես էր պլանավորել «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից» դուրս գալը. Պուտին (տեսանյութ)
Դեկտեմբեր 6 16:14 2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի որոշումը՝ դուրս գալ «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրից», կայացվել է ավելի վաղ, քան հայտարարել է ամերիկյան կողմը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:


Պուտինը նշել է, որ ԱՄՆ-ն երկար ժամանակ է, ինչ պլանավորել է այս քայլը, սակայն փնտրում էր մեկին, որի վրա կարող էր «բարդել» այդ որոշումը: ՌԴ նախագահը նաև նախազգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն սկսի արտադրել արգելված զինատեսակներ, ապա Ռուսաստանը կարձագանքի համապատասխան կերպով:

 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը Մոսկվային 60 օր ժամանակ է տալիս ամբողջությամբ կատարելու պայմանագրի կետերը: