Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)


Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Դեկտեմբեր 6 15:54 2018

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավի շրջանակում այցելեց Գյումրի։ Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները քայլերթ կազմակերպեցին ժողովրդի հետ։

ԲՀԿ առաջնորդը նախընտրական ծրագիրը ներկայացնելուց հետո քայլերթով շարժվեց դեպի տեղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի,որտեղ մոմավառություն  կազմակերպվեց։

Գագիկ Ծառուկյանը նաև հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհեց հուշարձանի առաջ։