Բանկին դիմում են ,որ օգտվեն, բայց եղածն էլ կորցնում են. Գ.Ծառուկյան (լուսանկարներ)


Բանկին դիմում են ,որ օգտվեն, բայց եղածն էլ կորցնում են. Գ.Ծառուկյան (լուսանկարներ)
Դեկտեմբեր 6 15:32 2018

Դեկտեմբերի 6ին՝ Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 11-րդ օրը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Շիրակի մարզում է:

Գյումրին Գագիկ Ծառուկյանին` աղ ու հացով մարդաշատ հրապարակով  դիմավորեց: 

ԲՀԿ առաջնորդը հավաքվածներին ներկայացրեց նախընտրական ծրագիրը:

«Կարևորագույն խնդիր է հարկային օրենսգրքի փոփոխությունը:Պետք է ժողովրդին արտոնություններ տրվի»,-ասաց Ծառուկյանը: 

Նրա խոսքով՝  երկրորդ կարևոր խնդիրը բանկային համակարգի բարեփոխումն է:

«Պետք է բանկերին դիմելուց մարդ կարողանա օգտվել, ոչ թե եղածն էլ կորցնի: Սա ոչ թե բանկային, այլ լոմբարդային համակարգ է»,-ասաց նա:

ԲՀԿ առաջնորդը շեշտեց, որ իր խոսքը գործ է,և ոչ մի խոստում օդում չի թողել: