Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին
Դեկտեմբեր 6 14:58 2018

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Ֆինլանդիայի Հանրապետության անկախության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆիննական հարաբերությունների դրական դինամիկան ոչ միայն կպահպանվի, այլև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում արդյունավետ համագործակցության կհաստատվի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։