Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 25 չվերթ


Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով չեղարկվել կամ հետաձգվել է 25 չվերթ
Դեկտեմբեր 6 14:11 2018

Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է 25 չվերթ, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ «Яндекс.Расписание» ծառայությանը հղումով: Առավոտյան դրությամբ, 6 ավիաչվերթ է հետաձգվել և 4-ը չեղարկվել «Վնուկովո» օդանավակայանում, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 5 և չեղարկվել 4 ավիաչվերթ, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:



loading...