Դանակահարություն Երեւանի ակումբներից մեկում. հակառակ կողմում 4 հոգի են եղել


Դանակահարություն Երեւանի ակումբներից մեկում. հակառակ կողմում 4 հոգի են եղել
Դեկտեմբեր 6 12:59 2018

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային հատվածի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երեւանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Տերյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, անծանոթ մարդկանց կողմից դանակով հարվածելու հետեւանքով:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 03.00-ին, նշված ակումբում, վիճաբանության ժամանակ, տուժող տղամարդը եւ ակումբի աշխատակիցները վիճաբանել են 4 երիտասարդի հետ, որոնցից մեկը դանակով հարվածել եւ մարմնական վնասվածք է պատճառել հիշյալ տղամարդուն: Ոստիկանները պարզել են մասնակիցների ինքնությունը:

Նույն օրը, ժամը 21.30-ին վեճի մասնակիցներից մեկը ներկայացել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ մյուս երեքին եւ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է ԴԲՓ: