Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ավտոմեքենան առևանգել են. մահացածն էլ համաներմամբ էր ազատ արձակվել


Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ավտոմեքենան առևանգել են. մահացածն էլ համաներմամբ էր ազատ արձակվել
Դեկտեմբեր 6 12:50 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրի քաղաքի Անի թաղամասի 13 փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աղասի Մարկոսյանը և հայտնել, որ նոյեմբերի 29-ին, ժամը 20։30-ից մինչև 20։40-ն ընկած ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի թիվ 31 հասցեի դիմացից առևանգել են իրեն պատկանող Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 29-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել էր Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և մի քանի պտույտ շրջվելՎարորդի դին հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս՝ ձորակում, բախման վայրից մոտ 30 մետր հեռավորության վրա: Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս էր բերվել ձորից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն:Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել էր

օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

shamshyan.com