Արտոնություն՝ ուղղաթիռ ներմուծող ընկերությանը. նախատեսվում է 271 մլն 400 հազար դրամի ներդրում


Արտոնություն՝ ուղղաթիռ ներմուծող ընկերությանը. նախատեսվում է 271 մլն 400 հազար դրամի ներդրում
Դեկտեմբեր 6 12:31 2018
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» ՍՊԸ-ին տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: Ներմուծվող սարքավորումը մեկ մարդատար ուղղաթիռ է, որն օգտագործվելու է փոքր ավիացիայի ոլորտում:
 
Ընկերությունն արդեն իրականացրել է 1 միլիարդ 550 մլն դրամի ներդրում, նախատեսվում է կատարել ևս 271 մլն 400 հազար դրամի ներդրում:
 
Աշխատատեղերի թիվը 13 է, ծրագրի շրջանականերում նախատեսվում է ավելացնել 3-ով՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով։