Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
Դեկտեմբեր 6 10:36 2018

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Եղեգնաձորի, Կապանի, Կոտայքի և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքում, Սպիտակի ոլորաններում և Մաստարայի ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

loading...