Ինչ է կատարվում ՀՀԿ-ում. Վիգեն Սարգսյանին ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները. «Ժողովուրդ»


Ինչ է կատարվում ՀՀԿ-ում. Վիգեն Սարգսյանին ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 6 09:28 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի ներսում արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ՀՀԿ ցուցակը գլխավորելու փաստը կուսակցության շատ անդամներ այնքան էլ միանշանակ չեն ընդունել: Եվ ահա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այդ հակակրանքը գնալով խորանում է. ՀՀԿ ներսում Վիգեն Սարգսյանը թեկնածուներին բաժանել է յուրայինների եւ ոչ յուրայինների:

Եւ Սարգսյանի «սիրելիների ակումբը» գործում է արտոնյալ կարգավիճակում: Միաժամանակ Վ.Սարգսյանը սկսել է միանձնյա որոշումներ կայացնել, թե ով ինչ անի, եւ հատկապես ով ոչինչ չանի, հրապարակային դաշտում ով երեւա, ով չերեւա: Ու պատահական չէ, որ ՀՀԿ քարոզարշավը տանում են կուսակցության առաջին չորս համարներում ընդգրկված անձինք, իսկ մյուսները մղվել են երրորդական պլան:

Միաժամանակ, ըստ մեր աղբուրների, Վիգեն Սարգսյանը, հակառակ իր ջանքերին, չի կարողանում ղեկավարել բոլորին. նրան դեռեւս ենթարկվում են ցուցակի առաջին 10-15 համարները, իսկ մյուսները՝ ոչ: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 



loading...