Աշխարհում առաջին անգամ կինը ծննդաբերել է հանգուցյալից փոխպատվաստված արգանդի շնորհիվ


Աշխարհում առաջին անգամ կինը ծննդաբերել է հանգուցյալից փոխպատվաստված արգանդի շնորհիվ
Դեկտեմբեր 6 10:34 2018

Բրազիլիայի հիվանդանոցներից մեկում աննախադեպ դեպք է տեղի ունեցել. առանց արգանդ ծնված կինը ծննդաբերելու հնարավորություն է ստացել հանգուցյալ դոնորից փոխպատվաստված արգանդի շնորհիվ:

Ինչպես նշում է The Guardian-ը, նորածին աղջիկը միանգամայն առողջ է:

Հայտնի է, որ արգանդը փոխպատվաստվել է գլխուղեղային արյունազեղման հետևանքով մահացած 45-ամյա կնոջից, որը նախկինում երեք անգամ ծննդաբերել էր: Օրգանը փոխպատվաստվել է 2016թ.՝ 32-ամյա կնոջ օրգանիզմ: