ԱՄՆ-ում 133 կգ կշռող կինը որովայնով խեղդել է սիրեցյալին


ԱՄՆ-ում 133 կգ կշռող կինը որովայնով խեղդել է սիրեցյալին
Դեկտեմբեր 6 10:10 2018

Վինդի Թոմաս անունով 44-ամյա ամերիկուհին սպանել է իր սիրեցյալին՝ խեղդելով նրան իր մեծ որովայնով, գրում է lenta.ru-ն: 133 կգ կշռող կինը վիճել է իր ընկերոջ՝ Կինո Բաթլերի հետ, որը կնոջ հետ նույն հարկի տակ էր բնակվում: Բարկացած Վինդին ծեծի է ենթարկել իր սիրեցյալին սեղանի ոտքով և կտրել նրա ձեռքը ծալվող դանակով: Այնուհետև կինը պառկել է նրա վրա, ինչի հետևանքով 57 կգ կշռող տղամարդը պարզապես խեղդվել է: Կնոջ փաստաբան Մարկ դել Դուկան պնդել է, որ սպանությունը չկանխամտածված է եղել: Նրա խոսքով՝ կինը խմած է եղել և չի հասկացել, թե ինչ է անում: Փաստաբանը պնդել է, որ կինը պատահաբար ուշաթափվել է Բաթլերի վրա, իսկ երբ ուշքի է եկել ու հասկացել արածը՝ անձամբ ահազանգել է ոստիկանություն: Դատախազը, սակայն, հրաժարվել է ընդունել այս վարկածը՝ նշելով, որ սեղանի ոտքի հարվածի բազմաթիվ հետքերը հակառակն են ապացուցում: Հայտնի է, որ կինն ընդունել է մեղքը: