Ահա, թե ինչու է աստղերի դեկոլտեն այդքան սեքսուալ երևում (լուսանկարներ)


Ահա, թե ինչու է աստղերի դեկոլտեն այդքան սեքսուալ երևում (լուսանկարներ)
Դեկտեմբեր 5 19:41 2018

Երբ նայում ես աստղերի դեկոլտերին, ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ֆիզիկայի օրենքները չեն գործում նրանց վրա։ Եվ ամենատարօրինակն այն է, որ աստղերը իրենց շատ վստահ են զգում և չեն վախենում, որ զգեստը կարող է ներքև իջնել։




Կպչուն ժապավեն

Կպչուն ժապավենի օգնությանը դիմում են շատ աստղեր, որպեսզի փոքր ինչ բարձրացնեն կուրծքը։ Այդպիսի աստղերից ամենավառը հենց Քիմ Քարդաշյանն է, ով խոստովանել է, որ անթերի դեկոլտեի համար օգտագործում է կպչուն ժապավեն։ Ժապավենը կպցնելուց առաջ պետք է մարքրել մաշկը, որպեսզի ժապավենը ժամանակից շուտ չպոկվի։

Երկկողմանի կպչուն ժապավեն

Երկկողմանի կպչուն ժապավենը հնարավորություն է տալիս կրել չափազանց խորը դեկոլտեներ։ Դրա մի կողմը կպցվում է մաշկին, իսկ մյուսը՝ զգեստին։ Այս հնարքը շատ հաճախ գործածում են անկեղծ զգեստերի սիրահարները՝ Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Լեդի Գագան և այլն։ Նրանց կրած զգեստերի պարագայում ցանկացած անզգույշ շարժում կարող է պետք եղածից շատ ավելին ի ցույց դնել։


Կոնտուրավորում

Մի քանի տարի առաջ մոդայի անբաժանելի էլեմենտ դարձավ դեմքի և մարմնի մնացած բաց մասերի կոնտուրավորումը։ Աստղերը սկսեցին կոնտուրավորել իրենց կրծքերը՝ դրանք մեծացնելու և ընդգծելու համար։ Առաջին աստղը, ով խոստովանեց, որ օգտվում է այս հնարքից Լեդի Գագան է։ Դրանից օգտվում է Քայլի Ջենները, սակայն նրան մոտ դա շատ ակնհայտ է ստացվել։

Կպչուն կրծկալ

Իզուր չէ, որ կպչուն կրծկալները այդքան հայտնի է դարձել թե հայտնիների և թե սովորական կանանց շարքերում


Այն պարզապես անփոխարինելի է բաց մեջքով զգեստ կրելու համար
Այն հավաքում և բարձրացնում է կուրծը
Այն անփոխարինելի է բաց ուսերով զգեստ կրելու համար