Այ ձեր Homo sapiens-ի հետ աղերսներ ունենալու մասին վարկածը, ցավոք, հերքվեց. Էդուարդ Շարմազանով (լուսանկար)


Այ ձեր Homo sapiens-ի հետ աղերսներ ունենալու մասին վարկածը, ցավոք, հերքվեց. Էդուարդ Շարմազանով (լուսանկար)
Դեկտեմբեր 5 17:50 2018

Էդուարդ Շարմազանովը Facebook-ի իր էջում գրում է. «Այս խորհրդարանական ընտրությունների քարոզչությունն աննախադեպ է…

Ատելության քարոզի, անհանդուրժողականության, մայմունիզմի չափաբաժինը, որ երկրի ղեկավարը տալիս է հանրությանը, անցած 30 տարիների պատմության ընթացքում երբևէ չի եղել:

Տեղեկացա, որ ընտրական պաստառս պատռել են «Իմ Քայլ»-ի համակիրները: Տղաներ և աղջիկներ, թուլացեք, ձեզ պատերով մի տվեք: 
Մեղք եք:

Ամիսներ առաջ ձեր առաջնորդներն էլ էին սև լենտերով հողը վրաս թեթեւ արել: Ինչպես տեսնում եք՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են: Այ ձեր Homo sapiens-ի հետ աղերսներ ունենալու մասին վարկածը, ցավոք, հերքվեց:

Անկեղծ՝ խղճում եմ ձեզ»: