Ռուսական հետախուզությունը պարբերաբար ֆիքսում է Սիրիայից դեպի Թուրքիա և Իրաք նավթի արտահանման դեպքեր. Գերասիմով


Ռուսական հետախուզությունը պարբերաբար ֆիքսում է Սիրիայից դեպի Թուրքիա և Իրաք նավթի արտահանման դեպքեր. Գերասիմով
Դեկտեմբեր 5 19:53 2018

Ռուսական հետախուզությունը պարբերաբար ֆիքսում է Սիրիայից դեպի Թուրքիայի և Իրաքի տարածք նավթի արտահանման դեպքեր, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նա նշել է, որ նավթով ցիստեռնները հիմնականում փոխադրվում են Սիրիայի արևելքից, որոնք գտնվում են ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ենթակայության տակ: Ըստ Գերասիմովի՝ Թուրքիա և Իրաք ուղղվող նավթի վաճառքից գոյացած գումարը ծառայում է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորմանը: Թուրքական լրատվամիջոցները նկատել են, որ վերջին անգամ Ռուսաստանը նմանատիպ հայտարարություն էր արել ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման հետ կապված ռուս-թուրքական ճգնաժամի ֆոնին՝ մեղադրելով Թուրքիային ԻՊ ահաբեկիչներից նավթ գնելու համար: Լրատվամիջոցները փաստում են, որ այս անգամ ռուս պաշտոնյան չի շտապել ուղղակիորեն մեղադրել Թուրքիային ահաբեկիչների հետ համագործակցության համար: