Բելգրադի օդանավակայանում «Արցախ» բրենդի խմիչքների վաճառքը զայրացրել է ադրբեջանցիներին


Բելգրադի օդանավակայանում «Արցախ» բրենդի խմիչքների վաճառքը զայրացրել է ադրբեջանցիներին
Դեկտեմբեր 5 18:33 2018

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում գործող Duty Free խանութում «Արցախ» բրենդի ալկոհոլային խմիչքների վաճառքը խիստ բարկացրել է տեղի ադրբեջանցիներին, ինչի կապակցությամբ Սերբիայում Ադրբեջանի դեսպանությունն անգամ բողոքի նոտա է հղել Սերբիայի իշխանություններին: Ինչպես գրում է ադրբեջանական Report գործակալությունը, խմիչքները վաճառվել են խանութի Armenian Flavours անվանումը կրող հատուկ անկյունում: Այստեղ վաճառվել են «Արցախ» բրենդի գինիներ, կոնյակներ և օղիներ: Հայտնի է, որ ադրբեջանական կողմը պահանջել է, որ ապրանքներն անհապաղ հանվեն վաճառքից: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ խմիչքներն արդեն դուրս են բերվել խանութից: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները պահանջում են վերացնել խանութներից «Արցախ» անվան հետ կապված ապրանքները: Ավելի վաղ մի խումբ ադրբեջանցիներ սկանդալ էին սարքել Մոսկվայի սուպերմարկետներից մեկում՝ պահանջելով վաճառվող ապրանքների շարքից վերացնել Արցախում արտադրված թթի դոշաբը: Այդ ժամանակ խանութի ղեկավարները դիմել են փաստաբանների, որոնք Ռուսաստանի օրենսդրության և ոչ մի կետի խախտում չեն արձանագրել: