Հայտնի է, թե ով կլինի Միհրան Հարությունյանի մրցակիցը MMA-ում իր երկրորդ մենամարտում


Հայտնի է, թե ով կլինի Միհրան Հարությունյանի մրցակիցը MMA-ում իր երկրորդ մենամարտում
Դեկտեմբեր 5 14:23 2018

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն, ինչպես հայտնի է, դեկտեմբերի 14-ին իր երկրորդ մենամարտը կանցկացնի MMA-ում (խառը մենամարտեր):

Հայ մարզիկը Ռուսաստանի Սամարա քաղաքում կմասնակցի «Битва на Волге» մրցաշարին և կմրցի Բելառուսի ներկայացուցիչ,25-ամյա Եվգենի Պերպեչինի հետ:

Այս մասին 29-ամյա մարզիկը գրառում է կատարել Թվիթերում:

Հիշեցնենք` Միհրան Հարությունյանը MMA-ում իր նորամուտը նշել է այս տարվա մայիսին Ռոստովում կայացած Fight Nights Global մրցաշարում և հաղթանակ տարել իրանցի մարզիկի նկատմամբ: