Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը
Դեկտեմբեր 5 18:10 2018

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 5-ին, անդրադարձ կկատարվի ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

 

Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

 

«Նախատեսվում է Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության համաձայնեցում, և ես կարծում եմ, որ արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն բավական մանրամասնորեն»,– ասել է Զախարովան՝ հավելելով, որ սա նախնական տեղեկություն է:



loading...