Ես լավ գիտեմ ժողովրդի դարդ ու ցավը. Գագիկ Ծաուկյանն այցելեց Գավառ. (լուսանկարներ)


Ես լավ գիտեմ ժողովրդի դարդ ու ցավը. Գագիկ Ծաուկյանն այցելեց Գավառ. (լուսանկարներ)
Դեկտեմբեր 4 17:00 2018
 
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի 9-րդ օրը, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Գեղարքունիքի մարզի Գավառի բնակիչների հետ:
 
ԲՀԿ առաջնորդին Գավառում դիմավորեցին զուռնա-դհոլով: Ծառուկյանն ու թիմակիցները մինչ իրենց նախընտրական ծրագրի ներկայացնելը մոռավառություն կազմակերպեցին տեղի եկեղեցում:
 
«Ծառուկյանը գիտի ձեր դարդ ու ցավը, մի օր առաջ ճառեր չեմ պատրաստում, որ գամ ասեմ ձեզ:Դուք իմացեք, որ անհնարին բան չկա, պետք է պարզապես ճիշտ ծրագրեր կազմել և իրականացնել այն: Ես երբեք ձեզ չեմ խնդրել , որ ինձ ձայն տաք: Որոշողը դուք եք, ում կվստահեք, նրան էլ ընտրեք»,-ասաց նա:
 
ԲՀԿ առաջնորդը հակիրճ ներկայացրեց տարբեր ոլորտներում նախատեսված ծրագրային բարեփոխումները: Ծառուկյանի խոսքով ՝հիմնական խնդիրը տնտեսական աճի ապահովումն է, որի համար իրենց կուսակցությունը անում է ամեն ինչ և՛ իր հնարավորությունների, և՛ ընկերական ու միջազգային կապերի շնորհիվ: