Ո՞ր մեծահարուստ պաշտոնյայի պատվերն է Իրինա Հարությունյանի նոր երգը


Ո՞ր մեծահարուստ պաշտոնյայի պատվերն է Իրինա Հարությունյանի նոր երգը
Դեկտեմբեր 4 16:24 2018

Երգչուհի Իրինա Հարությունյանը ներկայացրել է իր նոր «Հավանել ա» երգը, որը ըստ ասեկոսեների` եղել է պաշտոնյաներից մեկի պատվերն ու նվերը: Այս առիթով Asekose.am-ը կապ է հաստատել երգչուհու հետ՝ ճշտելու երգի նախապատմությունն ու լուրի իսկությունը:

 

 

«Երգը ստեղծելիս համագործակցել եմ իմ շատ լավ ընկեր Վլադ Պողոսյանի հետ: Երգի անունը՝ «Հավանել ա» է,   հնարավոր է մի փոքր ոչ հայեցի հնչի, սակայն փորձը ցույց է տվել, որ հիմնականում ժողովուրդը սիրում է ավելի խոսակցական լեզվով երգեր լսել: Ուրախ երգ է ստացվել, որն իմ կարծիքով չնայած նրան, որ չունեցավ տեսահոլովակ, բայց, այնուամենայնիվ, մեծ արձագանք ունեցավ: Քանի որ ես միշտ հետևում եմ իմ երկրպագուների արձագանքներին և առողջ քննադատություններին, կարող եմ վստահաբար ասել, որ երգս սիրվել է նրանց կողմից»:

На данном изображении может находиться: Irina Harutyunyan

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այն հարցին՝ արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ Իրինան երգի ստեղծման առաջարկը ստացել է մեծահարուստ պաշտոնյաներից մեկի առաջարկով, վերջինս պատասխանեց.

«Անկեղծ ասած՝ շատ զարմանալի է, որ տիրապետում եք այդ տեղեկությանը: Այո, եղել է նման առաջարկ, ու երգը ծնվել է հատուկ պատվերով, սակայն պայմանավորվածություն կա չբարձրաձայնել պատվիրատուի անունը: Միայն կարող եմ հավելել, որ տվյալ մարդը իմ երգը նվիրել է իր սիրած անձնավորությանը, իսկ ես այն սիրով կատարել եմ այն»:

На данном изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении

 

 

 

 

 

 

 

 

Խոսելով ապագա ծրագրերի մասին երգչուհին նշեց, որ կան ծրագրեր և ավելի բուռն ու ակտիվ գործունեության  հեռանկար.

«Ես այն արտիստներից եմ, ով սիրում է ստեղծագործել, սակայն միևնույն ժամանակ կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող պետք է որոշակի դադարներ ունենա: Փառք Աստծո, ֆինանսական խնդիրներս չեն դադարներիս պատճառները, պարզապես ամեն ստեղծագործությունից առաջ ցանկանում եմ «լցվել», երկար աշխատել ու մեծ պատասխանատվությամբ մոտենալ տվյալ աշխատանքին: Առաջիկայում մեծ անակնկալ ունեմ իմ երկրպագուների համար, սակայն չեմ ցանկանում դեռևս բացել փակագծերն, իսկ մինչ այդ հրավիրում եմ նրանց ինձ լսելու այն ակումբներում, որտեղ ես աշխատում եմ և ստեղծագործում միայն իմ հանդիսատեսի համար»:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

 

 

 



loading...