«Ժողովուրդ» ՀՀԿ-ի խնդիրը իշխանության գալը չէ. Գալուստ Սահակյանի ինքնատիպ «բացահայտումը»


«Ժողովուրդ»   ՀՀԿ-ի խնդիրը իշխանության գալը չէ. Գալուստ Սահակյանի ինքնատիպ «բացահայտումը»
Դեկտեմբեր 4 09:58 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին հատկապես լրագրողները շատ են ցանկանում տեսնել ապագա խորհրդարանում: Սա մեկ պարզ պատճառով՝ պարոն Սահակյանի հարցազրույցները միշտ ինքնատիպ են ստացվում: Բայց նա չկա ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների մեջ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահակյանը մեկնաբանել է.

«Ես ԱԺ նախագահ եմ եղել եւ չեմ կարծում, որ կուսակցական աշխատանքը պետք է թողնեմ եւ զբաղվեմ ընդդիմության գործունեությամբ»: «Քանի որ ՀՀԿ-ն հիմա իշխանություն չէ, Դուք չեք ուզում ընդդիմադիր պատգամավոր լինել» հարցին նա պատասխանել է. «Ես ոչ թե ընդդիմադիր պատգամավոր եմ, այլ իմ բնույթն է ընդդիմադիր»: Իսկ ՀՀԿ-ն մի օր կվերդարձնի՞ իշխանությունը, ետ կգա՞ իշխանության: Գ. Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ի խնդիրը իշխանության գալը չէ: ՀՀԿ-ի խնդիրն է ունենալ այն պետությունը, որը երազել են մեր պապերը: Իշխանությունը անընդհատ կարող է փոփոխվել»: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/861461/